Ռամոս. Կարող եմ հասկանալ թե՛ երկրպագուներին, և թե՛ Ռոնալդուին

13:43 19.04.2017

Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման ընթացքում «արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին երկրպագուների սուլոցը:

«Ես կարող եմ հասկանալ և՛ երկրպագուներին, և՛ Ռոնալդուին: Նա այն ֆուտբոլիստների դասին է պատկանում, որոնք պայքարում են մինչև վերջ: Նրա մոտ կարող են լինել թե՛ վատ, և թե՛ լավ հանդիպումներ:

Մարդիկ պետք է մի փոքր շատ մտածեն: «Բեռնաբեուն» շատ բարձրակարգ ֆուտբոլիստների է տեսել, այդիսկ պատճառով երկրպագուները ավելին են պահանջում: Ասյտեղ դժվար է հասնել հաջողության»,- Ռամոսի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Share |

Լրահոս