Շմեյխել. Շնորհակալություն Լեսթերի երկրպագուներին աջակցության համար

16:14 19.04.2017

«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» (1:1) հետ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել անգլիական թիմի երկրպագուներին աջակցության համար:

«Մենք պետք է հպարտ լինենք: Կարողացել ենք հասնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Կարծում եմ` դա «Լեսթերի» երկրպագուների աջակցության շնորհիվ էր: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար»,- գրել է Շմեյխելը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած երկու հանդիպումների արդյունքում կիսաեզրափակիչ է դուրս եկել Մադրիդի «Աթլետիկոն»:

Share |

Լրահոս