Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը հաղթել է Fujairan Open 2017-ում

15:14 19.04.2017

Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Արսենի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է: 

68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ:

Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ):

Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ):

Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Share |

Լրահոս