Հայաստանի չորս մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության եզրափակչում են

12:44 20.04.2017

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մեր մարզիկներից չորսը եզրափակչի ուղեգիր են նվաճել:

Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկերում, ութ ուժեղագույնների մեջ են և պայքարելու են մեդալների համար:

Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաև բազմամարտում:

Share |

Լրահոս