Ալաշկերտի ֆուտբոլիստն ընդդեմ Մեսսիի (լուսանկարներ)

17:41 20.04.2017

«Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում թիմի հարձակվող Լեստեր Պելտիերը պատմել է Տրինիդադ և Տոբագոյի հավաքականում ունեցած մրցելույթների, ինչպես նաև` 2014-ին կայացած Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղի մասին:

- Լեստեր, 6 գոլ եք խփել Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականում անցկացրած 36 հանդիպումներում, խաղացել եք Արգենտինայի հավաքականի դեմ, որի կազմում հանդես էին գալիս Լիոնել Մեսին և մի շարք այլ համաշխարհային մեծության աստղեր: Ի՞նչ է նշանակում Ձեզ համար հավաքականում հանդես գալը և արդյո՞ք կրկին սպասում եք հրավեր ազգային թիմից:

- Վստահ եմ, որ «Ալաշկերտում» հաջող մրցելույթների պարագայում շատ շուտով կրկին հրավեր կստանամ հավաքականից: Իմ երկրի ազգային թիմի մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե այդքան տաղանդավոր ֆուտբոլիստների մեջ քեզ հաջողվում է ամրապնդվել հավաքականում, նշանակում է, որ դու ինչ-որ բանի հասել ես ֆուտբոլում:

Ինչ վերաբերում է Արգենտինայի հավաքականի հետ խաղին, դա անկրկնելի փորձ էր ինձ համար: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է:

Լիոնել Մեսին միշտ էլ օրինակ է եղել ինձ համար խաղադաշտում, իսկ այդ խաղի ընթացքում մենք բազմիցս հանդիպեցինք խաղային տարբեր դրվագներում, ինչն ասես երազանքի իրականացում լիներ:

Share |

Լրահոս