ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

14:00 20.04.2017

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը պաշտոնական կայքում սկսել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկությունը:

Քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հավակնում են «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը և անգլիական «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել «Յուվենտուսը», Մադրիդի «Աթլետիկոն», «Ռեալը» և «Մոնակոն»:

Share |

Լրահոս