Շախմատ. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել Եվրոպայի առաջնությունում

14:52 20.04.2017

Ապրիլի 19-ին Ռիգայում կայացել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 8-րդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Հայաստանը ներկայացնում են հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Այս տուրում Գևորգյանն ու Գալոյանը հաղթանակ են տարել, Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է: Դանիելյան` 5.5 միավոր (10-րդ տեղ), Գևորգյան, Մկրտչյան, Գալոյան` 4-ական միավոր (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Share |

Լրահոս