Կոստային Չինաստանում առաջարկում են տարեկան 34 մլն ֆունտ

13:37 20.04.2017

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան ամռանը կարող է հեռանալ անգլիական ակումբից:

Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են չինական ակումբներ, որոնք պատրաստ են նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Չինական ակումբներից մեկն արդեն Կոստային առաջարկել է տարեկան 34 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Share |

Լրահոս