Գուտի. Եթե տեսակրկնապատկերներն օգտագործվեին, Ռեալը կխուսափեր լրացուցիչ ժամանակից

11:04 20.04.2017

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում մրցավարների աշխատանքի մասին:

«Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով` 4:2 հաշվով: Գերմանական ակումբում վստահ են, որ «սերուցքայինները» երկրորդ և երրորդ գոլերը խփել են խաղից դուրս վիճակից:

Գուտին իր հերթին նշել է, որ մյունխենցիները երկրորդ գնդակը նույնպես խփել են խաղից դուրս վիճակից:

«Եթե տեսակրկնապատկերներն օգտագործվեին, «Ռեալը» կխուսափեր լրացուցիչ ժամանակից»,- թվիթերյան իր էջում գրել է Գուտին:

Share |

Լրահոս