ՉԼ. Մոնակոն կրկին հաղթեց Բորուսիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

00:41 20.04.2017

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»:

Հանդիպման հաշիվն արագորեն բացել է տանտերերի երիտասարդ հարձակվող Կլիլիան Մբապեն: 17-րդ րոպեին կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Ընդմիջումից հետո Մարկո Ռոյսին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 81-րդ րոպեին Ջեյմայնը խփել է իր թիմի երրորդ գնդակը:

Առաջին խաղում «Մոնակոն» նույնպես հաղթել էր 3:2 հաշվով. ֆրանսիական թիմը դուրս է գալիս կիսաեզրափակիչ:

 

Share |

Լրահոս