Մոուրինյու. Մխիթարյանի ելույթները լավն են միայն Եվրոպա լիգայում

12:02 20.04.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներից Պրեմիեր լիգայում,- հաղորդում է «Daily Star»-ը:

Երբ լրագրողները նրան խնդրել են գնահատել 28-ամյա ֆուտբոլիստի խաղը, պորտուգալացի մասնագետը հետևյալ կերպ է պատասխանել. «Լավ է, Եվրոպա լիգայում, միայն Եվրոպա լիգայում»:

Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Անդերլեխտի» հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

Share |

Լրահոս