Մոուրինյու. ՄՅՈւ-ն չի պատրաստվում գոլազուրկ ոչ-ոքի խաղալ Անդերլեխտի հետ

10:33 20.04.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպման մասին, որը կկայանա «Օլդ Տրաֆորդում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

«Առաջին հերթին, եթե գնդակ բաց չթողնենք, ապա հաջորդ փուլ դուրս կգանք, դա շատ կարևոր է: «Անդերլեխտը» հասկանում է, որ եթե գոլ չխփի, ապա դուրս կմնա: Այդ պատճառով տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն չենք պատրաստվում գոլազուրկ ոչ-ոքի խաղալ նրանց հետ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Sport Review»-ը:

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մանչեսթերցիների միակ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը:

Share |

Լրահոս