Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

10:15 20.04.2017

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն արտասվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպումից հետո:

«Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Իտալիայի չեմպիոնը Թուրինում հաղթելու շնորհիվ դուրս է եկել հաջորդ փուլ:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին փարատել է փորձել նրա հայրենակից, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում:

 

Share |

Լրահոս