Ռանիերի. Բարսելոնայի դարաշրջանն ավարտվել է

12:29 20.04.2017

Իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» դարաշրջանը եվրոպական ֆուտբոլում ավարտվել է:

«Կապտանռնագույնները» դուրս էին մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից` երկու խաղերի արդյունքում պարտվելով Թուրինի «Յուվենտուսին» (0:3, 0:0):

«Եղել են «Մանչեսթեր Յունայթեդի», «Այաքսի», «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» դարաշրջաններ: Դրանից հետո եկավ «Բարսելոնայի» և «Ռեալի» հերթը: Սակայն այժմ «Բարսելոնայի» համար ամեն ինչ ավարտված է»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Share |

Լրահոս