Երեխայի սպասող Սերենա Ուիլյամսը կորտ կվերադառնա 2018-ին

14:16 20.04.2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ներկայացուցիչը հաստատել է, որ ամերիկուհին հղի է:

«Ուրախ եմ հաստատելու այն տեղեկությունը, որ Սերենան երեխայի ծննդյան է սպասում արդեն աշնանը: Այս տարի նա այլևս չի խաղա, սակայն անհամբեր սպասում է 2018-ին կորտ վերադառնալուն»,- Կելի Բուշ Նովակի խոսքը մեջբերում է «Tennis World USA»-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սերենա Ուիլյամսն ամուսնության առաջարկ էր ստացել ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից:

Share |

Լրահոս