Սուարեսը և Կյելինին փոխանակվել են խաղաշապիկներով (ֆոտո)

10:24 20.04.2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից հետո փոխանակվել են խաղաշապիկներով:

Առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել էր 3:0 հաշվով, իսկ «Կամպ Նոու» ստադիոնում դարպասի գրավում չի արձանագրվել, ինչի շնորհիվ թուրինցիները դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ Սուարեսի և Կյելինիի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել: Ուրուգվայցի հարձակվողը կծել էր իտալացի ֆուտբոլիստին: Դրանից հետո Լուիսը 4 ամսով հեռացվել էր ֆուտբոլից:

Share |

Լրահոս