Վիդալը Ռեալի հետ խաղի մրցավարին ծաղրածու է անվանել

12:50 20.04.2017

Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հերթական անգամ քննադատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման մրցավար Վիկտոր Կոշային:

«Երբ հանդիպում են երկու գրանդ, մրցավարը չպետք է ծաղրածու լինի, ով խաղը շոուի է վերածում և առավելություն տալիս «Ռեալին»: Խաղացել եմ գնդակին և խախտում չեմ կատարել»,- Վիդալի խոսքը մեջբերում է «Sport1»-ը:

Հիշեցնենք, որ հունգարացի մրցավարը խաղի վերջնամասում սխալմամբ հեռացրել էր չիլիացուն:

Share |

Լրահոս