Բեյլն ապաքինվել է և պատրաստվում է Բարսելոնայի հետ խաղին

20:03 20.04.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպմանը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր մադրիդյան ակումբն առաջին մարզումն է անցկացրել Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումից հետո:

Բեյլը մարզվել է առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ Բեյլը մյունխենյան ակումբի հետ հանդիպումը բաց էր թողել մկանային վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս