Կիելինին սաստել է Բոնուչիին, ով Մեսսիից խաղաշապիկ է խնդրել (տեսանյութ)

19:26 20.04.2017

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպման ընթացքում փորձել է համաձայնության գալ տանտերերի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ` ցանկանալով նրա խաղաշապիկը:

Դա դուր չի եկել «ծեր սինյորայի» պաշտպան Ջորջո Կիելինիին, ով կոչ է արել թիմակցին կենտրոնանալ խաղի վրա: 

Հավելենք, որ մրցող թիմերի միջև կայացած երկու հանդիպումներում գրանցված արդյունքում ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս է եկել «Յուվենտուսը»:

Share |

Լրահոս