Դել Պիերո. Յուվենտուսը ստեղծվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար

19:00 20.04.2017

Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպման մասին:

«Տղաներն արեցին այն, ինչ պետք է անեին` թույլ չտալով «Բարսելոնային» շնչել: «Յուվենտուսը» երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Դա շատ կարևոր փաստ է մեզ համար: 

Երկու տարի առաջ անհարմար էր «Յուվենտուսին» համեմատել «Բարսելոնայի» հետ, սակայն հիմա մենք տեսանք, որ «ծեր սինյորայի» ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում մրցակցին: 

Նրանք պաշտպանվեցին մեկ թիմի պես և ապացուցեցին, որ «Յուվենտուսը» ստեղծված է Չեմպիոնների լիգան հաղթելու համար»,- իտալացու խոսքն է մեջբերում Sport.sky.it-ը:

Share |

Լրահոս