Grenke Chess Classic. Արոնյանի երրորդ անընդմեջ հաղթանակը

22:21 20.04.2017

Գերմանական Բադեն Բադենում շարունակվող Grenke Chess Classic մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:

Արոնյանի մրցակիցը պարտությունն ընդունեց պարտիայի 58-րդ քայլին: Այս տուրում Մագնուս Կարլսենը հաղթեց գերմանացի Գեորգ Մայերին, իսկ Ֆաբիանո Կարուանան կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Այս տուրից հետո Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հավելենք, որ հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Հոու Յիֆանի հետ:

Share |

Լրահոս