ՊՍԺ-ի կիսապաշտպանը կարող է հայտնվել Մանչեսթեր Յունայթեդում

20:47 20.04.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատուիդին կարող է փոխել ակումբային գրանցումը,- վստահեցնում է Le Parisien-ը:

Կիսապաշտպանը ցանկանում է լքել փարիզյան թիմն ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ ունենալու պատճառով: 

Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պատրաստ է վերջինիս համար նոր ակումբ գտնվել Անգլիայում կամ Իսպանիայում: Ենթադրվում է, որ 30-ամյա ֆրանսիացին կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընթացիկ մրցաշրջանում Մատուիդին մասնակցել է փարիզյան ակումբի 45 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս