Այսօր Մանչեսթեր Յունայթեդ-Անդերլեխտ

16:47 20.04.2017

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում այսօր՝ ապրիլի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալում է «Անդերլեխտին»:

Բելգիայում մեկ շաբաթ առաջ գրանցված ոչ-ոքին (1:1) լավ հնարավորություն է տալիս անգլիական թիմին: Հենրիխ Մխիթարյանի գոլը դիմակայության համար կարող է վճռորոշ լինել:

Բրիտանական պարբերականների կարծիքով այսօր Հայաստանի հավաքականի ավագը կլինի մեկնարկային կազմում:

Խաղը սկսելու է Երևանի ժամանակով 23:05-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը կլինի կայքում:

«ՄՅՈւ»-«Անդերլեխտ» մրցավեճից բացի կկայանան նաև «Բեշիքթաշ»-«Լիոն», «Գենկ»-«Սելտա» և «Շալկե»-«Այաքս» խաղերը: 

Share |

Լրահոս