Հայաստանի Մ15 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին

18:38 20.04.2017

Ապրիլի 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար-2017-ի խաղային երկրորդ օրվա վերջին հանդիպումը,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցեցին Հայաստանի և Ուզեկստանի մինչև 15 տարեկանների հավաքականները: Հայաստանի հավաքականը զիջեց 0:1 հաշվով:

Խաղի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Ռուսլան Ռոզիևը:

Հայաստանի Մ15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.

1. Ռուբեն Մարտիրոսյան, 11. Հակոբ Մաթևոսյան (20. Կորյուն Կարապետյան, 71), 15. Նարեկ Հովհաննիսյան (13. Արման Պողիկյան, 49), 5. Ստեփան Սահրադյան, 3. Էդգար Մանուկյան, 10. Նարեկ Ալավերդյան (8. Արթուր Մելիքյան, 71), 9. Գևորգ Թարախչյան (9. Գառնիկ Գևորգյան, 41), 18. Ռոբերտ Բաղրամյան, 6. Սարգիս Դավեյան, 2. Արսեն Գալստյան, 19. Իշխան Նազարյան (16. Արմեն Ֆրանգուլյան, 65)

Գլխավոր մարզիչ` Արսեն Պետրոսյան

Share |

Լրահոս