Այաքսը հրաշք է գործում, Լիոնը 11 մետրանոցներով հաղթում է Բեշիքթաշին (տեսանյութ)

01:51 21.04.2017

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայացան ևս 2 դիմակայությունների պատասխան հանդիպումները:

«Շալկե»-«Այաքս»՝ 3:2 (հիմնականը՝ 2:0). «Շալկեն» հիմնական ժամանակում Գորետցկայի և Բուրգշտալերի գոլերի շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով: 80-րդ րոպեից հոլանդական թիմը գործել է 10 ֆուտբոլիստներով. հեռացվել է Վելտմանը:

Լրացուցիչ ժամանակի 101-րդ րոպեին Կալինջուրին գոլ է խփել: Այնուհետև «Այաքսը» կարողացել է 10 հոգով 2 գոլ խփել. աչքի են ընկել Վերգևերը (111-րդ րոպե) և Ունեսը (120-րդ րոպե):

«Բեշիքթաշը» հիմնական ժամանակում 2:1 հաշվով հաղթել է «Լիոնին». դուբլ է ձևակերպել Տալիսկան, իսկ ֆրանսիական թիմի գոլը խփել է Լակազետը: Լրացուցիչ ժամանակում գոլ չի խփվել և ելքը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարով. ավելի դիպուկ են գտնվել «Լիոնի» ֆուտբոլիստները՝ 7:6. վրիպել են Տոշիչը, Ժալեն և Միտրովիչը. թիմի ավագ Գոնալոնի դիպուկ հարվածը «Լիոնին» դուրս է բերել կիսաեզրափակիչ:

Share |

Լրահոս