Պույոլը Ռեալ-Բարսելոնա խաղը կդիտի սիրիացի փախստականների հետ

11:38 21.04.2017

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլոս Պույոլն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական թիմի միջև խաղին իր տանի չի հետևի:

Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, Պույոլն իսպանական ֆուտբոլային Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հետ հերթական «կլասիկոն» կդիտի հունական Սալոնիկ քաղաքի ճամբարում՝ սիրիացի փախստականների հետ:

Ճամբարում հսկայական էկրաններ կտեղադրվեն: Պույոլի և Տեբասի հետ հանդիպմանը կհետևեն նաև հազարավոր փախստականներ Հունաստանի տարբեր քաղաքների ճամբարներից, որոնք կգան Սալոնիկ:

«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այս պահին «Բարսելոնան» 72 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Share |

Լրահոս