Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բարձրացել է 6-րդ հորիզոնական

10:49 21.04.2017

Ապրիլի 20-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է վրացի Նինո Բացիաշվիլուն և այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային և 5.5 միավորով բարձրացել է 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սևերով ոչ-ոքի է խաղացել գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Share |

Լրահոս