Մխիթարյան. ՄՅՈւ-ն ևս մեկ քայլ կատարեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ

10:03 21.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի առաջին գոլի հեղինակը, մեկնաբանել է խաղի արդյունքը:

Հիշեցնենք՝ մանկունիացիները լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեցին «Անդերլեխտից» (2:1): Հաղթական գնդակը 107-րդ րոպեին հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը.

«Ինչպիսի դրամատիկ խաղ էր: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա: Իսկ Մարկուս Ռեշֆորդը հիանալի գոլ խփեց»,- գրել է Մխիթարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Եվրոպա լիգայում հաղթանակը բացի տիտղոսից, ՄՅՈւ-ին նաև Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի ուղեգիր կպարգևի, եթե թիմը չկարողանա այնտեղ հայտնվել Անգլիայի առաջնության արդյունքներով:

Share |

Լրահոս