Whoscored. Մխիթարյանի գնահատականն Անդերլեխտի հետ խաղում

13:40 21.04.2017

«Whoscored.com» կայքը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Անդերլեխտի» ֆուտբոլիստների գնահատականները Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո:

Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բավականին բարձր՝ 9,3 միավոր է ստացել:

Հայ ֆուտբոլիստից շատ ստացել է միայն մանկունիացիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել, 9,4 բալ:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը բացել է «Անդերլեխտի» հետ խաղի հաշիվը 10-րդ րոպեին և խաղացել առանց փոխարինման:

Share |

Լրահոս