Մասկերանոն մտադիր չէ հեռանալ Բարսելոնայից մրցաշրջանի ավարտից հետո

14:34 21.04.2017

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն չի հեռանա իր ներկայիս ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է «Sport.es»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրել է, որ վերջինս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չդիտարկի այլ ակումբների կողմից առաջարկները:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնայում» մտադիր են կադրային հեղափոխություն իրականացնել: Այդուհանդերձ, թիմը լքող ֆուտբոլիստների հավանական ցանկում նշվում էր նաև Մասկերանոյի անունը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը», բայց նրան մոտ կանգնած մարդիկ վստահեցնում են, որ Մասկերանոն չէր դիտարկի թուրքական ակումբի առաջարկը:

Մասկերանոյի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:

Share |

Լրահոս