Անդերլեխտի հետ խաղից հետո Մոուրինյուն ծափահարել է բելգիացի երկրպագուներին

12:04 21.04.2017

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտեցել է հյուրերի սեկտորին և ծափահարել բելգիական թիմի երկրպագուներին:

Մանկունիացիները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին և ապահովեց իրենց տեղը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում:

«Խաղից հետո ես մոտեցա հյուրերի սեկտորին, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բելգիացի երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար:

Նրանք ամբողջ խաղի ընթացքում իրենց թիմին առաջ էին մղում և աջակցում էին մինչև վերջին վայրկյանը»,- ասել է պորտուգալացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում:

Share |

Լրահոս