Եվրոպա լիգա. Մանչեսթեր Յունայթեդն իմացավ իր մրցակցին կիսաեզրափակչում

15:17 21.04.2017

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ նաև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Այաքս» (Հոլանդիա) - «Լիոն» (Ֆրանսիա)

«Սելտա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 11-ին: 

Եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»: Եզրափակիչ խաղում դաշտի նոմինալ տերը կհամարվի «Այաքս»-«Լիոն» զույգի հաղթողը:

Share |

Լրահոս