Մխիթարյանը լինելու է ՄՅՈւ-ի հաջորդ լեգենդը. երկրպագուների արձագանքը

22:58 21.04.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է մանչեսթերցիների առաջին գնդակը:

Երկրպագուները գոհ են մնացել 28-ամյա ֆուտբոլիստի խաղից, որ մրցաշարում անցկացրած 9 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

@sendil_ajith

«Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը»:

@BugsyIRL

«Միանշանակ ամառային լավագույն տրանսֆերը»:

@BollardMicheal

«Հերթական գեղեցիկ գոլը և հիանալի խաղը նրա կողմից: Ինչպիսի հաղթանակ, հիանալի է հայտնվել կիսաեզրափակչում»:

@Tonnygift

«Հենրիխը կախարդանք է ստեղծում»:

@DarthDanny

«Հայ Ռայան Գիգսը»:

@PMLEGEND

«Միկին սիրում է Եվրոպա լիգան»:

Share |

Լրահոս