Ռեալն ու Ատլետիկոն 5-րդ անգամ կհանդիպեն եվրագավաթներում

14:41 21.04.2017

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալը» կմրցի «Ատլետիկոյի» հետ:

Մադրիդյան ակումբները 5-րդ անգամ կհանդիպեն միմյանց եվրագավաթներում: Այս մասին հայտնում է «Gracenote Live»-ը:

Բոլոր խաղերն անցկացվել են Չեմպիոնների Գավաթի/ Լիգայի շրջանակում:

Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» ընդամենը մեկ անգամ է հաղթել «Ռեալին»՝ 1958/59 մրցաշրջանում (1:0) և ոչ մի անգամ հաջորդ փուլ չի անցել և տիտղոսակիր չի դարձել:

1959 թվականին թիմերը խաղացել են կիսաեզրափակիչ փուլում, 2014 և 16 թվականներին՝ եզրափակչում, իսկ 2015 թվականին՝ քառորդ եզրափակչում:

Share |

Լրահոս