Ռոնալդուն և Ռամոսը Լևանդովսկիին խնդրել են տեղափոխվել Ռեալ

11:18 21.04.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Սերխիո Ռամոսը շատ բարձր են գնահատում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի խաղը, հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդուն և Ռամոսը Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստին խնդրել են տեղափոխվել «Ռեալ»: 

Նրանց միջև այս խոսակցությունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ թիմերի միջև կայացած պատասխան խաղից հետո:

«Արքայական ակումբը» 4:2 հաշվով հաղթանակ էր տոնել և դուրս եկել կիսաեզրափակիչ, իսկ Լևանդովսկին մեկ գոլի հեղինակ էր դարձել:

2014 թվականին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես զրուցել է Լևանդովսկիի հետ, որն այդ ժամանակ պաշտպանում էր Դորտմունդի «Բորուսիայի» գույները: Սակայն Լևանդովսկիի տրանսֆերը մադրիդյան ակումբ այդպես էլ չկայացավ:

Share |

Լրահոս