Ռոյ Քին. Ռունիի կարիերան ՄՅՈՒ-ում մոտեցել է իր ավարտին

11:07 21.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ Ուեյն Ռունիի կարիերան ՄՅՈւ-ում մոտեցել է իր ավարտին:

Նրա կարծիքով, այս մասին ազդանշան եղավ այն, որ հարձակվողը մնաց պահեստայինների նստարանին Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ խաղում (2:1` լր.ժ.) նույնիսկ այն բանից հետո, երբ վնասվածք ստացավ Զլատան Իբրահիմովիչը.

«Եթե այդ դրվագի մասին խոսենք ավելի լայն իմաստով, ապա ես կարծում եմ, որ սա Ուեյնի վերջն է ՄՅՈւ-ում: Մինչև մրցաշրջանի ավարտը նա, իհարկե, դեռ կխաղա՝ թիմակիցների վնասվածքների պատճառով:

Բայց այսօր նա պետք է որ զայրացած լինի այն պատճառով, որ խաղադաշտ դուրս չեկավ: Կարծում եմ՝ սա նրա «դագաղի» վերջին մեխն է»,- Քինի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ուեյն Ռունին 31 հանդիպում է անցկացրել ՄՅՈւ-ի կազմում՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս