Հայ սամբիստները ևս յոթ մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

12:35 21.04.2017

Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:

Երկրորդ օրը հայ սամբիստները ևս 7 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) և Աննա Մկրտչյանը (+80կգ, Մ 20):

Բրոնզե մեդալ են նվաճել Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20):

Առաջնության երկու օրվա արդյունքով հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ:

Share |

Լրահոս