Խեդիրա. Մոնակոյի խաղը տպավորում է. Յուվեի խաղացողները պետք է ուշադիր լինեն

15:06 21.04.2017

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

«Ծեր սինյորան» ուժերը կչափի «Մոնակոյի» հետ.

«Մոնակո՞ն» սա շատ ուժեղ թիմ է՝ տաղանդավոր ֆուտբոլիստներով: Ընթացիկ մրցաշրջանում նրանց խաղը տպավորում է: Մենք պետք է ուշադիր լինենք, բայց մեր առջև դրված խնդիրը պարզ է»,- գրել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Մոնակոյի» և «Յուվենտուսի» միջև առաջին խաղը կկայանա մայիսի 3-ին ֆրանսիական թիմի դաշտում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 9-ին:

Share |

Լրահոս