Ռամոսը կերկարաձգի Ռեալի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը

15:37 21.04.2017

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ գոհ են թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի խաղից:

Այդ իսկ պատճառով, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականը, հայտնում է «Marca»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է, որ նոր պայմանագիրը կկնքվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ռամոսի գործող պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

«Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 31 հանդիպում է անցկացրել, իսկ Ռամոսը դրանցից 22-ին է մասնակցել: Ֆուտբոլիստը 7 գոլի հեղինակ է դարձել:

Share |

Լրահոս