Շակիրան Պիկեին նվիրված երգ է թողարկել (տեսանյութ)

10:14 21.04.2017

Կոլումբացի երգչուհի Շակիրան նոր երգ է թողարկել, որը կոչվում է «Ես սիրահարվել եմ»:

Երգում Շակիրան պատմում է իր և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հարաբերությունների սկզբի մասին: Անձամբ երգչուհին ասել է, որ երգն այն գիշերվա մասին է, երբ ինքը սիրահարվել է Պիկեին.

«Կար մոխիտո, պարեր և մեր միջև անմիջապես առաջացած «քիմիա»:

Շակիրան խոստովանում է, որ իրեն միանգամից դուր են եկել նրա աչքերը, շուրթերն ու մորուքը, և չնայած ինքը մտածել է, որ Պիկեն դեռ շատ երիտասարդ է, դրա դեմ ոչինչ չի կարողացել անել: 

Պիկեն ուղիղ 10 տարով փոքր է Շակիրայից. երկուսն էլ ծնվել են փետրվարի 2-ին, բայց երգչուհին 1977 թվականին, իսկ ֆուտբոլիստը՝ 1987թ.:

Share |

Լրահոս