Կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը

14:20 21.04.2017

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Ռեալ» (Իսպանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

Կիսաեզրափակիչ առաջին խաղերը կկայանան մայիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:

ՉԼ-ի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում:

 
Share |

Լրահոս