Հայտնի է ՉԼ-ի կիսաեզրափակիչ խաղերի հստակ ժամանակացույցը

14:54 21.04.2017

Ապրիլի 21-ին Նիոնում կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքներով «Ռեալը» եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի մադրիդյան մեկ այլ թիմի՝ «Ատլետիկոյի» հետ, իսկ «Յուվենտուսը» կխաղա «Մոնակոյի» հետ.

Կիսաեզրափակիչ առաջին խաղեր

«Ռեալ»-«Ատլետիկո» (Մայիսի 2)

«Մոնակո»-«Յուվենտուս» (Մայիսի 3)

Կիսաեզրափակիչ պատասխան խաղեր

«Յուվենտուս»-«Մոնակո» (Մայիսի 9)

«Ատլետիկո»-«Ռեալ» (Մայիսի 10)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին  Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում: Եզրափակչում դաշտի նոմինալ տերը կհամարվի «Մոնակո»-«Յուվենտուս» զույգի հաղթողը:

Share |

Լրահոս