Կյանքից հեռացել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուգո Էհիոգուն

13:05 21.04.2017

44 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Տոտենհեմի» երիտասարդական թիմի մարզիչ Ուգո Էհիոգուն:

Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Երեկ ակումբի մարզաբազայում նա հանկարծակի կորցրել էր գիտակցությունն ու տեղափոխվել էր հիվանդանոց: 

Հաղորդվում էր, որ հավանաբար նա սրտի կաթված է ստացել.

«Մեծ ցավով հայտնում ենք Ուգո Էհիոգուի՝ մեր ակումբի երիտասարդական թիմի մարզչի մահվան մասին»,- ասվում է լոնդոնցիների՝ «Թվիթերի» պաշտոնական էջում:

Էհիոգուն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ասթոն Վիլայում», «Միդլսբրոյում» և մի քանի այլ ակումբներում: Նա մի քանի հանդիպում է անցկացրել նաև Անգլիայի հավաքականի կազմում, երեք անգամ դարձել է անգլիական լիգայի գավաթակիր:

«Տոտենհեմում» նա աշխատում էր 2014 թվականից:

Share |

Լրահոս