Էմերին համաձայնեցրել է պայմանագիրը Ռոմայի հետ

12:50 21.04.2017

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Ֆրանսիայից և կշարունակի աշխատանքն Իտալիայում:

«La Gazzetta dello Sport»-ի հաղորդմամբ, իսպանացի մասնագետը 3-ամյա պայմանագիր է համաձայնեցրել «Ռոմայի» հետ:

Ավելի վաղ հռոմեացիները հետաքրքրված էին փարիզեցիների նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանի ծառայություններով:

Ինչ վերաբերում է «Ռոմայի» ներկայիս գլխավոր մարզչին՝ Լուչանո Սպալետիին, նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016/7 մրցաշրջանի ավարտը և չի երկարաձգվի:

Նշենք՝ «Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին է, որի հետ Ունայ Էմերին աշխատել է «Սևիլիայում»:

Share |

Լրահոս