Մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը

11:24 21.04.2017

Ապրիլի 19-ին Երեւանում մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին փուլը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջնությանը մասնակցում է 5 թիմ ` ՖԻՄԱ, Արցախ, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ և Գյումրի:

Ապրիլի 19-ին ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով հաղթել է ՀԱՊՀ-ին, իսկ Արցախը նույն` 3:0 հաշվով առավելության է հասել ՃՇՀԱՀ-ի նկատմամբ:

Երեկ ՖԻՄԱ-ն զիջել է Արցախին` 2:3, Գյումրին էլ պարտվել է ՃՇՀԱՀ-ի թիմին` 2:3:

Այսօր ՖԻՄԱ-ն կմրցի ՃՇՀԱՀ-ի հետ, իսկ Գյումրին` Արցախի:

Share |

Լրահոս