Ազար. Մոուրինյուի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ եղել

00:29 21.04.2017

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հերքել է այն շշուկները, թե իբր նա և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վատ հարաբերությունների մեջ ենք եղել:

Ըստ կիսապաշտպանի` նա միշտ հարգանքով է վերաբերվել պորտուգալացի մասնագետին:

«Մոուրինյուն և ես հիանալի հարաբերությունների մեջ ենք եղել: Նախորդ տարի ես ստացա լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Հնարավոր է` հենց դրա պատճառով է Մոուրինյուն ինձնից շատ ավելին սպասել:

Իմ ցուցադրած խաղը ժամանակ առ ժամանակ չէր բավարարում պորտուգալացուն: Ասում էին, թե ես չեմ լսել մարզչին, բայց դա այդպես չէր: Ես միշտ հարգել եմ նրան»,- բելգիացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Share |

Լրահոս