Նեյմարի որակազրկումը մնացել է ուժի մեջ

01:03 21.04.2017

Իսպանիայի ֆուտբոլի Արքայական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մերժել է կատալոնական «Բարսելոնայի»` Նեյմարի որակազրկման բողոքարկումը,- տեղեկացնում է AS-ը:

25-ամյա բրազիլացին որակազրկվել էր 1 խաղով «Մալագայի» (0:2) հետ խաղի ժամանակ ստացած կարմիր քարտի պատճառով: Երկու խաղով որակազրկումը կապված էր մրցավարի հասցեին հեգնական ծափահարությունների հետ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը նշել էր, որ Նեյմարը չի դժգոհել մրցավարի որոշումից: Ակումբն իր հաղորդագրության մեջ հայտնել էր որոշ լրատվամիջոցների ճնշումը տվյալ իրադարձության վրա: 

Կատալոնական կողմը պնդում է, որ լրատվամիջոցները դրդել են RFEF-ին Նեյմարին որակազրկել Մադրիդի «Ռեալի» հետ խաղին չմասնակցելու համար: 

Կարգապահական կոմիտեն մերժել է տվյալ բողոքարկումը` նշելով, որ բողոքարկող կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ նկարների և տեսանյութի տեսքով: 

«Բարսելոնան» այժմ դիմել է Իսպանիայի վճռաբեկ դատարան (TAD): Վճիռը կկայանա ուրբաթ: TAD-ի որոշումից է կախված Նեյմարի մասնակցությունը «Ռեալի» հետ խաղին: Ֆուտբոլիստն արդեն բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» (3:2) հետ հանդիպումը:

Share |

Լրահոս