Մեսսիի անկասելի հարվածը հաղթական էր Ռեալի հետ գոլառատ խաղում (տեսանյութ)

00:40 24.04.2017

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Էլ Կլասիկոն էր. «Ռեալը» «Սանտագո Բերնաբեու» ստադիոնում 2:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:

28-րդ րոպեին Տեր Շտեգենի պաշտպանած դարպասի ձողից գնդակն անդրադարձավ, իսկ Կազեմիրոն այն ուղարկեց դարպասը:

5 րոպե անց Լիոնել Մեսսին լավ անցումից հետո գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:

Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Մեսսին գոլ խփելու հնարավորություն ուներ, սակայն  վրիպեց:

Երկրորդ կեսում էլ գոլ խփելու լավ հնարավորություն ուներ Ռոնալդուն, սակայն առաջ անցան կատալոնացիները:

73-րդ րոպեին Ռակիտիչը ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:

4 րոպե անց Սերխիո Ռամոսը սահընկման համար կարմիր քարտ ստացավ:

«Արքայական» ակումբը 10 ֆուտբոլիստներով կարողացավ հավասարեցնել հաշիվը. խաղավարտից 5 րոպե առաջ Մարսելոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Խամես Ռոդրիգեսը հուժկու հարվածով գրավեց հյուրերի դարպասը:

90+2-րդ րոպեին ձախ եզրից փոխանցումից հետո Լիոնել Մեսսին հաշվենկատ հարվածով խփեց իր թիմի հաղթական գոլը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակում է 75 միավոր և հավասարվում «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Real Madrid CF v FC Barcelona - La Liga : News Photo

Real Madrid CF v FC Barcelona - La Liga : News Photo

Share |

Լրահոս