Ռամոսն ի պատասխան Պիկեի խոսքերի հիշեցրել է նրան ՊՍԺ-ի հետ խաղը

11:15 24.04.2017

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որը կարմիր քարտ էր ստացել «Բարսելոնայի» հետ խաղում (2:3), պատասխանել է կապտա-նռնագույնների պաշտպան Ժերար Պիկեի խոսքերին:

Խաղից հետո Պիկեն հայտարարել է, որ Սերխիո Ռամոսը դժգոհ է եղել հեռացումից, քանի որ «Ռեալի» ֆուտբոլիստները սովոր են ամեն ինչ թույլատրող մրցավարության: 

Երբ լրագրողները Ռամոսին խնդրել են մեկնաբանել Պիկեի խոսքերը, նա հիշեցրել է «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի մասին.

«Ես մի փոքր ուշացա, բայց մտադրություն չունեի վնասվածք հասցնել մրցակցին: Իմ հասկացողությամբ, դա պետք է դեղին քարտ լիներ, և ոչ՝ կարմիր: Նման բանի համար հեռացնելը չափազանց է:

Հեռացումից հետո իմ ծափահարությու՞նը. դրանք ուղղված էին Պիկեին, և ոչ թե՝ մրցավարներին: «Բարսելոնան» ֆուտբոլի մասին այլ պատկերացում ունի, նրանք միշտ խոսում են մրցավարների մասին, և դա իր արդյունքը տալիս է: Մենք չենք խոսում մրցավարների մասին, դա մեր ոճը չէ: Իսկ Պիկեն միշտ խոսում է մրցավարների մասին: Միգուցե, իսկապես ավելի լավ է խոսե՞լ մրցավարների մասին, քան՝ լռե՞լ: Ես չեմ ցանկանում լեզվակռվի մեջ մտնել, մենք պետք է առաջ նայենք, ծանր գրաֆիկ ունենք:

Պիկեի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, բայց հիմա չխնդրեք ինձ գրկախառնվել նրա հետ: Պիկեն ասել է, որ «Ռեալը» սովոր է ամեն ինչ թույլատրող մրցավարությա՞ն. թույլատրող մրցավարություն եղել է ՊՍԺ-ի հետ խաղում»,- Ռամոսի խոսքերն են փոխանցում իսպանական լրատվամիջոցները:

Share |

Լրահոս