Մանչեսթեր Սիթի-Մանչեսթեր Յունայթեդ. հավանական կազմեր

14:52 25.04.2017

Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Սիթիին»:

«Daily Star»-ը ներկայացրել է թիմերի հավանական կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ամենայն հավանականությամբ, կլինի «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Սիթի». Բրավո, Օտամենդի, Կոմպանի, Նավաս, Կլիշի, Տուրե, Ֆերնանդինյո, Դե Բրյույնե, Ստերլինգ, Սանե, Ագուերո

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Բլինդ, Բայի, Վալենսիա, Յանգ, Ֆելաինի, Էրերա, Մարսիալ, Մխիթարյան, Լինգարդ, Ռեշֆորդ

Մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 27-ին:

Share |

Լրահոս